Այստեղ կարդացեք Տիգրան Մեծի մասին
Տիգրան Մեծ
Դուք գիտեիք որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի:

Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների՝ ոչ այլ ինչ է, քան Հալլեի գիսավորը, որը երեւացել էր նրա գահակալության ընթացքում։

Իսկ գիտեք թե ո՞վ է նա: Նա Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծն է` հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։
Հեղինակ` Էլբակյան Անահիտ


Комментарии
Отправить комментарий