Սենսացիոն փաստ պաղպաղակի մասին, որը պետք է բոլորը տեսնեն:


Եթե շատ եք սիրում պաղպաղակ, ապա այն ինչ կհաղորդվի այստեղ ձեզ հաստատ դուր կգա:
ՊԱՂՊԱՂԱԿ: Այս բառն է մեր բերանից ամենաշատը հնչում շոգ ամռանը: Այո, ես նույնպես շատ եմ սիրում պաղպաղակ, ավելի շատ պաղպաղակ շաքարակոնով` վաֆլե կոնով:


Իսկ երբևէ հետաքրքրվել եք, թե այդ ում խելացի մտքի շնորհիվ է ստեղծվել վաֆլե կոնով պաղպակը: Եթե ոչ` ուրեմն այս փոստում կիմանաք այդ մասին:


Բայց նախքան այդ մի փոքր խոսենք պաղպաղակի հետաքրքիր փաստերից մի քանիսի մասին: Համաձայն ե՞ք:


Դե լավ ուրեմն գնացինք:





Լուսանկարը` Հայկ Հարությունյան
























Պաղպաղակներ եղել են դեռ շատ վաղուց: Իսկ ներկայումս աշխարհում գոյություն ունի ավելի քան 700 տեսակի


պաղպաղակ, բայց դե մեր բակի խանութում տեսականին ավելի շատ է: Հուսամ բոլորդ էլ գիտեք, որ


ամենատարածված համը վանիլայինն է: Բայց դե ես շոկոլադե պաղպաղակ ավելի շատ եմ սիրում: Չէ, ավելի շատ


ելակի համով եմ սիրում:


Բոլորս էլ շատ ենք սիրում պաղպաղակ: Շները նույնպես: Գիտե՞իք, որ շների համար նախատեսված պաղպաղակներ


էլ կան, ոսկորի տեսքով: Բայց դե Հայաստանում դեռ այդպիսի պաղպաղակներ չկան:





Իսկ հիմա սենսացիան:Այս շաքարակոնի գյուտը պատկանում է Հարրի Թաթոսյան-ին :


Այո վաֆլե կոնի գյուտն արել հայ մարդ: Զարմանալի է, չէ՞: Ես էլ զարմացա, երբ առաջին անգամ լսեցի այդ մասին:


Բայց սա հայ ազգով հպարտանալու ևս մեկ առիթ է:


Արփի Խաչատրյան

Комментарии

Популярные сообщения